«Լաղիձեի ջրերի» հետ կապված որոշում կայացվելու է մոտ օրերս. Կալաձե

Ըստ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի՝ հայտնի «Լաղիձեի ջրերի» հետ կապված որոշում կայացվելու է մոտ ապագայում: Այս մասին քաղաքապետն ասել է առաջին ալիքի լրագրողին:

«Մենք աշխատում ենք «Լաղիձեի ջրերի»  հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ: Շուտով այս մասին տեղեկատվությամբ հանդես կգանք հանրության առջև»,-ասել է Կալաձեն:

Նախորդ տարի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիի քաղաքապետին էր դիմել՝ Ռութավելի պողոտա վերադարձնել թբիլիսցիների սիրած «Լաղիձեի ջրերն» ու խաճապուրին: Կվիրիկաշվիլին այս մասին խոսել էր նաև «Գալերեա Թբիլիսի» առևտրի և ժամանցի կենտրոնի բացման ժամանակ: Նախաձեռնությունը սատարել են մշակույթի տասնյակ գործիչներ, ըստ նրանց անհրաժեշտ է մայրաքաղաքին վերադարձնել իր հոգին:

Թողնել պատասխան