Կորոնավիրուսի տարածումն ըստ շրջանների. դեկտեմբերի 29

Դեկտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2012 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 224 155 է: 

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 13 451 թեստավորում, այդ թվում 8 313 հակամարմինների թեստով, 5 138  PCR թեստով: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 638 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 208 951 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 25 մարդ, ընդհանուր՝ 2 443:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 837
  • Աջարիա — 125
  • Իմերեթի — 367
  • Քվեմո Քարթլի — 132
  • Շիդա Քարթլի —144
  • Գուրիա —31
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 155
  • Կախեթի — 147
  • Մցխեթա Մթիանեթի — 34
  • Սամցխե-Ջավախեթի — 28
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 12: