Մդինարաձե. կեղծ պնդումներ են, թե իշխանության հռետորաբանությունը հակաարևմտյան է

«Վրացական երազանք» իշխող կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն «կեղծ» է անվանել այն հայտարարությունները, թե իշխանությունը հակաարևմտյան հռետորաբանություն է գործածում։

Նրա խոսքով` ինչի մասին խոսում է իշխող կուսակցությունը, ճիշտ է և հակաարևմտյան չէ․

«Դրանք կեղծ հայտարարություններ են, եթե ինձ հիշեցնեին մի կոնկրետ արտահայտություն, որը հակաարևմտյան է, ես անկեղծորեն ներողություն կխնդրեի։ Այն, ինչը նրանք համարում են հակաարևմտյան, իրականում կապ չունի հակաարևմտականության հետ։ Իրականությունն այն է, որ մենք ճշմարտությունն ենք ասում»,- ասել է Մդինարաձեն իշխանական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։

«Վրացական երազանք»-ը հաճախ է քննադատվում իր հռետորաբանության համար, թեև իշխող կուսակցության անդամները պնդում են, որ այդ հայտարարությունները հակաարևմտյան չեն: