Մառնեուլիում անչափահասի առևանգելու համար 2 անձ է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկություններով, անչափահասին ապօրինի ազատությունից զրկելու մեղադրանքով երկու անձ է ձերբակալվել:

ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ քննությամբ պարզվել է, որ այս տարվա հունիսի 7-ին Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում Ջ.Հ-ն` կնության առնելու նպատակով, 2007 թվականին ծնված Ս.Կ-ին ապօրինի զրկել է ազատությունից: Նշված հանցավոր արարքին մասնակցել է որպես մեղադրյալ ներկայումս ձերբակալված Գ.Ա.-ն:

«Ոստիկանությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ինտենսիվ միջոցառումների արդյունքում պարզել է առևանգված աղջկա գտնվելու վայրը։

Իրավապահ մարմինների աշխատակիցներ Ջ.Հ.-ն և Գ.Ա.-ն ձերբակալվել են որպես մեղադրյալ»,- գրել է ՆԳՆ-ն։

Հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «դ» ենթակետերով` նախնական պայմանավորվածությամբ խմբի կողմից անչափահասին ապօրինի ազատությունից զրկելու փաստ: Հանցագործությունը պատժվում է 7-ից 10 տարի ազատազրկմամբ։