Վրաստանում եղանակը կտրուկ կվատանա

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, փետրվարի 16-ին Վրաստանում սպասվում է անձրև, բարձրալեռ շրջաններում՝ ձյուն: Փետրվարի 17-18-ին սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում:

Գործակալության տեղեկատվությամբ, առաջիկա օրերին վատ եղանակի պատճառով հնարավոր է Վրաստանի մի շարք միջպետական ճանապարների սահմանափակումներ լինեն` մերկասառույցի և բքի հետ կապված:

Փետրվարի 19-22-ին գիշերային ժամերին սպասվում է սառնամանիք՝ արևմտյան Վրաստանում մինչև -4,-6 աստիճան, Քվեմո-Քարթլիում՝ -5,-7 աստիճան, Շիդա-Քարթլիում՝ -11,-13 աստիճան: Կոլխեթիի հարթավայրում սառնամանիքը կարող է վնասել ցիտրուսային մշակաբույսերը: