Վերջին մեկ շաբաթվա ընթացքում թմրանյութ իրացնող հինգ անձ է ձերբակալվել

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ներքին գործերի նախարարությունը թմրանյութ իրացնող հինգ անձի է ձերբակալել: Տեղեկատվությունը տարածել է ՆԳՆ-ն:

ՆԳՆ քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի գլխավոր վարչության պետ Մամուկա Ճելիձեն հայտնել է, որ առգրավվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրամիջոցներ:

Կատարած հանցագործությունը նախատեսում է 7-ից 14 տարվա ազատազրկում:

Թողնել պատասխան