Վառելիքի 81 տոկոսը Ռուսաստանից է ներկրվում

2023 թվականի 6 ամսում Ռուսաստանից Վրաստան վառելիքի ներկրումը հասել է առավելագույնին, գրում է BusinessPressNews-ը:

Ըստ տվյալների՝ Վրաստանում սպառվող վառելիքի 81 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից, իսկ 2012 թվականին Ռուսաստանից ներմուծումը կազմել է սպառված վառելիքի ընդամենը 8 տոկոսը։

«Միաժամանակ նկատենք, որ վերջին 10 տարիների ընթացքում Վրաստանն անշեղորեն սպառում է 1,0-1,1 մլն տոննա վառելիք, ինչը նշանակում է, որ սպառումը չի ավելանում, իրականում փոխվում են մատակարարող երկրները»,- նշված է տեղեկության մեջ: