Առաջիկա շաբաթները կարևոր են Վրաստանի համար. Էստոնիայի նախագահ

Առաջիկա շաբաթները կարևոր են Վրաստանի՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո սոցցանցում գրել է Էստոնիայի նախագահ Ալան Կարիսը:

Ըստ Կարիսի՝ Վրաստանը պետք է բոլոր մակարդակներում վճռականություն դրսևորի խոսքով և հատկապես գործով։

«Էստոնիան ցանկանում է, որ Վրաստանը հաջողության հասնի դեպի Եվրամիություն իր բարեփոխումների ճանապարհին, և մենք պատրաստ ենք աջակցել Վրաստանին մեր փորձով։

Առաջիկա շաբաթները կարևոր են Վրաստանի՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին և Եվրոպական հանձնաժողովի սահմանած չափանիշներին համապատասխանելու առումով»,- գրել է Էստոնիայի նախագահը: