Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է ՀՀ նախագահին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։

Հանդիպմանը խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի նախագահի առաջին այցը Վրաստան խորհրդանշական է, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է երկու երկրների հարաբերությունների կարևորությունը։

Կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում Վրաստանի և Հայաստանի Հանրապետության արդյունավետ համագործակցությունը։

Դրական է գնահատվել բարձրաստիճան այցելությունների դինամիկայի աճը։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում առկա զարգացումները և տարածաշրջանային խաղաղության ու կայունության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։