Մայիսի 5-ից կվերացվեն շինարարական ոլորտի սահմանափակումները

Վրաստանի կառավարության որոշմամբ վաղվանից՝ մայիսի 5-ից, շինարարության ոլորտում աշխատող բոլոր ընկերություններին կտրվի աշխատանքը վերսկսելու թույլտվություն: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով, վաղվանից շինարարական պարագաների արտադրության մեջ ներգրավված բոլոր ընկերությունները իրավունք կունենան վերսկսել աշխատանքը, ինչպես նաև այն ընկերությունները, որոնք տարբեր կերպ կապված են շինարարական բիզնեսի հետ:

Գախարիայի խոսքով ստեղծված հատուկ խմբերը կշարունակեն ամենօրյա ստուգումները և կարևոր է, որպեսզի բոլոր այն ընկերությունները, որոնք կվերականգնեն աշխատանքը, խստորեն պահպանեն սահմանված նորմերը: