Վրաստանում «օմիկրոն»-ով վարակման 24 դեպք է գրանցվել

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ այսօրվա դրությամբ երկրում գրանցվել է «օմիկրոն» շտամով վարակման 24 դեպք։

Համակարգող նիստից հետո Գաբունիան հայտնել է, որ վարակվածների վիճակը հիմնականում գնահատվում է միջին ծանրության:

«Թիրախային խմբում գտնվում են 20-45 տարեկան անձինք, վարակը կարող է տարածվել նաև երեխաների շրջանում։ «Օմիկրոն» շտամով վարակվածների մեծ մասը պատվաստված են։ Վարակի տարածման տեմպը կարող է արագանալ հունվարի 15-ից հետո» — նշել է վարակաբանը։

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն նշել է, որ Վրաստանում նոր շտամով վարակված քաղաքացիները բժշկական վերահսկողության ներքո են գտնվում, ևս 53 անձ այժմ հոսպիտալացված է, նրանց մոտ  «օմիկրոն»-ով վարակվածությունը դեռևս չի հաստատվել։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր