Դպրոցներում արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 29-ից

Վրաստանի հանրակրթական դպրոցներում ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 29-ից։ Ուսումնական գործընթացը կվերսկսվի 2022 թվականի հունվարի 17-ից։ Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը։

Ինչ վերաբերում է մասնավոր դպրոցներին, ապա, ըստ նախարարության, նրանք ձմեռային արձակուրդները որոշում են նախարարության հետ համաձայնեցված՝ ըստ իրենց ուսումնական օրացույցի։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր