Ամերիկացի UFC մարզիկ Ջասթին Գեյջիից կրած պարտությունից հետո թեթևքաշային չեմպիոն Իլիա Թոփուրիան հայտարարություն է տարածել։
«Ջասթի՛ն, շնորհավորում եմ։ Ասում էիր, որ դեմքիս վրա հետք կթողնես․․․ ու թողեցիր։
Հենց առաջին ռաունդում ինձ զրկեցիր աջ աչքիս տեսողությունից, իսկ երկրորդ ռաունդի վերջում՝ նաև ձախ։
Չեմ արդարանում։
Կյանքիս լավագույն նախապատրաստական ճամբարներից մեկն էի անցկացրել։ Ռինգ դուրս եկա հիանալի մարզավիճակում, պատրաստված ու մոբիլիզացված։ Անցած գիշերը քո գիշերն էր։
Այսպիսին է այս խաղի բնույթը։ Փառքն ու ցավը կողք կողքի են քայլում․․․
Վերքերս կբուժեմ։ Կհանգստանամ։ Ու կվերադառնամ ավելի ուժեղ, ավելի իմաստուն և շատ ավելի վտանգավոր։
Հավատա՛ ինձ․․․ մեր այս պատմությունը դեռ շատ հեռու է ավարտից։
Մեր ռևանշն անպայման կայանալու է»,- ասված է Իլիա Թոփուրիայի հայտարարության մեջ։