Հոգևորականները հանրակրթական դպրոցներում ակումբներ կբացեն

Կրթության նախարարության փոխանցմամբ՝ հոգևորականները հանրակրթական դպրոցներում ակումբներ են բացում։

«Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն մասնակցել է արժեքային կրթության ծրագրում ներգրավված հոգևորականների և աշակերտների պարգևատրման արարողությանը։ Գիվի Միքանաձեն շնորհակալություն է հայտնել հոգևորականներին՝ երիտասարդների դաստիարակության և արժեքային կրթության ուժեղացման գործում ներդրած ավանդի համար։

Նրա խոսքով՝ Վրաստանի պատրիարքարանի և նախարարության համագործակցությամբ իրականացվող ծրագիրը նպաստում է աշակերտների շրջանում պատասխանատվության, հարգանքի, քաղաքացիական գիտակցության և հայրենասիրության ամրապնդմանը։ Գիվի Միքանաձեն հայտարարել է, որ ծրագրի ընդլայնումը կշարունակվի նաև ապագայում։ Այս նպատակով արդեն վերապատրաստվել է 129 հոգևորական։ Նրանք ընթացիկ տարվա սեպտեմբերից նոր ակումբներ կբացեն։ Միջոցառման շրջանակներում շնորհակալագրերով են պարգևատրվել ինչպես հոգևորականները, այնպես էլ աշակերտները։ Հոգևորականներին պատվոգրեր են հանձնվել երիտասարդների դաստիարակության և ծրագրի ուժեղացման գործում ներդրած հատուկ ավանդի համար, իսկ աշակերտները պարգևատրվել են ակումբներում ակտիվ ներգրավվածության համար»,- ասված է Կրթության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նախարարության տվյալներով՝ պատրիարքարանի հոգևորականները 141 դպրոցում արդեն իսկ բացել են 175 ակումբ, «իսկ սեպտեմբերից նրանք նոր ակումբներ կբացեն, և այս նպատակով վերապատրաստվել է 129 հոգևորական»։

Ակումբներում ներգրավված է 4375 աշակերտ, այդ թվում՝ Աբխազիայի Ինքնավար Հանրապետության տարածքում և արտերկրում բնակվող երիտասարդներ։

Կրթության նախարարության հաղորդմամբ՝ նշված ծրագիրը «նպաստում է աշակերտների շրջանում պատասխանատվության, հարգանքի, քաղաքացիական գիտակցության և հայրենիքի հանդեպ սիրո ամրապնդմանը»։