Նիլ Սկոտը անդրադարձել է «Ռուսթավի 2»-ի միջադեպին

Վրաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նիլ Սկոտն անդրադարձել է «Ռուսթավի 2»-ի լրագրողների վրա հարձակմանը:
Նրա խոսքով, արտահայտվելու ազատությունը պետք է պաշտպանված լինի, չնայելով, թե որքանով է դա ընդունելի կոնկրետ խմբերի համար: Սկոտը իշխանություններին կոչ է արել արձագանքել տեղի ունեցածին:
«Ռուսթավի 2»-ի հետ տեղի ունեցածն անընդունելի է: Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել լրագրողի խոսքերի հետ, սակայն բռնությունն անընդունելի է: Հույս ունեմ, որ իշխանություններն ուշադրություն կդարձնեն և այլևս թույլ չեն տա լրագրողների հանդեպ նման վերաբերմունք»,- հայտարարել է Նիլ Սկոտը:

Թողնել պատասխան