Մեր ուժը մեր միասնության մեջ է. Ղարիբաշվիլի

«Համոզված եմ, որ այստեղ քննարկումներն ու բանավեճերը կկարևորվեն և կնշանավորվեն, քանի որ դուք գտնվում եք մի երկրում, որի տարածքի 20%-ը գրավված է Ռուսաստանի դաշնության կողմից», — Բաթումիում այսօր մեկնարկած պաշտպանության և անվտանգության 13-րդ խորհրդաժողովում ունեցած ելույթում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը իր համար մեծ պատիվ է համարել խորհրդաժողովը հյուրընկալել Վրաստանում:

«Այս գիտաժողովի ընթացքում մենք հնարավորություն կունենանք քննարկել մեր առջև ծառացած անվտանգության մարտահրավերները, միասին նախանշել դրանց լուծման ուղիները», — ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: