Տեսանյութ․ Թբիլիսյան շուկա․ վաճառողները՝ գնաճի մասին

Ինչպես հրապարակել ենք նախօրեին, Վրաստանում լայն սպառման մթերքի և այլ ապրանքի գները մեկ տարվա ընթացքում էականորեն աճել են։  Ըստ ազգային վիճակագրական ծառայության՝ վերջին մե տարքում հացի գինն ավելացել է 11 տոկոսով։ 

Թբիլսիի Սամգորի թաղամասում գտնվող  Նավթլուղի շուկայի վաճառողների մի մասի համար գնաճը սովորական է, ոմանք էլ համարում են, որ գնաճ որպես այդպիսին չկա, իսկ գնային փոփոխությունը սեզոնային բնույթ է կրում։

Եվ կայուն է մնացել միայն հայ տատիկի զուգագուլպաների գինը, որոնք ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի՝ 1 լարիով է վաճառում։