Ղարիբաշվիլին պատրիարքին է ներկայացրել Հորդանան գետի վրա մշակույթի կենտրոնի նախագիծը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի հետ:

Ղարիբաշվիլին ասել է, որ պատրիարքին է ներկայացրել Հորդանան գետի վրա Վրաստանի մշակույթի կենտրոնի նախագծի նախնական տարբերակը։

«Շինարարական ծրագիրն ակտիվորեն ընթանում է, շուտով կսկսենք նախագծային համաձայնագրի համապատասխան ընթացակարգերը, իսկ ավելի ուշ՝ թույլտվությունը ստանալուց հետո, կսկսվի շինարարությունը»,- ասել է վարչապետը։

Ի դեպ, 2022 թվականի հունվարին, Աստվածահայտնության տոնի առթիվ ներկա գտնվելով առաջնորդանիստ Սամեբայի տաճարում, Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել էր, որ Հորդանան գետի մոտ Փրկչի մկրտության վայրին կից հողատարածքում կառուցվելու է վրացական մշակութային կենտրոն։

Հորդանանում կկառուցվի վրացական մշակութային կենտրոն