Կատարված փոփոխությունների արդյունքում մենք ունենք լիարժեք Սահմանադրություն. Կվիրիկաշվիլի

«Մեր երկրի ժողովրդավարական զարգացման նախապայմանը և երաշխիքը Վրաստանի Սահմանադրությունն է, որում կատարված վերջին փոփոխությունները համապատասխանում են եվրոպական չափանիշներին»,- այս մասին «Սահմանադրական արդարադատություն» ասոցիացիայի համագումարի ժամանակ ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վարչապետի խոսքերով, կատարված փոփոխությունների արդյունքում Վրաստանն ունի լիարժեք Սահմանադրություն:

«Սահմանադրական նոր փոփոխություններով մենք ունենք կայունություն և բազմակարծություն: Այսօր մեր երկրի համար, որը ժողովրդավարության և Եվրաինտեգրման ճանապարհին է կանգնած, հատկապես կարևոր է Սահմանադրության պահանջների իրականացման ապահովումը և իշխանական կայունության հաստատումը, որի երաշխիքը Վրաստանի սահմանադրական դատարանն է» — հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան