Նարմանիան կմնա իշխող թիմում

Թբիլիսիի դեռևս գործող քաղաքապետ Դավիթ Նարմանիան հայտարարել է, որ մնալու է իշխող թիմում («Վրացական երազանք»):

«Կարևոր է, որ ես մնում եմ մեր թիմում, հետևաբար, երբ կավարտվի պաշտոնի փոխանցման գործընթացը, կորոշվի նաև իմ հետագա անելիքը»,- հայտարարել է Նարմանիան:

Հարցին, թե արդյոք քննարկվում է Գերմանիայում Վրաստանի դեսպանի պաշտոնում նշանակելու հարցը, Նարմանիան պատասխանել է, որ արտասահմանում որևէ պաշտոնի չի նշանակվելու:

Ինչ վերաբերում է նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեի կողմից իրականացվող կադրային փոփոխությանը, Նարմանիան դա բնական է համարել: «Երբ նոր ծրագրով նոր ղեկավար է գալիս, բնականաբար, դա ուղեկցվում է փոփոխություններով»,- հայտարարել է Նարմանիան:

Թողնել պատասխան