Թիանեթիում հարձակվել են դիտորդների վրա

Թիանեթիում հարձակվել են «Նախկին քաղբանտարկյալները հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների վրա, ովքեր տեղական ինքնակառավարման ընտրություններում դիտորդական առաքելություն են անցկացրել։ «Ռուսթավի 2»-ի փոխանցմամբ՝ Թիանեթիի քաղաքապետի թեկնածու Թամազ Մեճիաուրիի շտաբից դուրս գալուց հետո անհայտ անձինք կանգնեցրել են մեքենան, որում հիշյալ կազմակերպության անդամներ Մախարե  Սիսաուրին և Ռամազ Ղվալաձեն էին։ Բռնկված վեճի արդյունքում մեքենայի ուղղությամբ անհայտ անձինք դյուրավառ նյութով լի շիշ (մոլոտովի կոկտեյլ) են նետել։

Միջադեպի հետևանքով վիրավորներ չկա: Քաղաքապետի թեկնածու Մեճիաուրին տեղի ունեցածը համարել է իրեն վախեցնելու փորձ: Նրա խոսքով, հենց Մախարե Սիսաուրին է եղել իր ներկայացուցիչն այն ընտրատարածքում, որտեղ ձայների վերահաշվարկ է տեղի ունեցել:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով)։

Թողնել պատասխան