Վրաստանում աճում է օտարերկրյա ուսանողների թիվը

Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով, Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում (2018-2019 ուսումնական տարում) 12 234 օտարերկրյա ուսանող է սովորում: Նախորդ տարի այս ցուցանիշը կազմում էր 10 074:

Նույն տվյալներով, Վրաստանում օտարերկրյա ուսանողների ամենամեծ թիվը կազմում են հնդիկները՝ մինչև 6 հազար: Ադրբեջանից ժամանած ուսանողների քանակը կազմում է 2124, Իրաքից՝ 759, իսկ Ռուսաստանից՝ 306: