Զուրաբիշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային։

Նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝  Խավիեր Կոլոմինան ևս մեկ անգամ հաստատել է իր ամուր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև եվրատլանտյան և եվրաինտեգրմանը ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստանի առանձնահատուկ դերը տարածաշրջանում ստեղծված անվտանգության միջավայրի և Սև ծովի մերձակայքում անվտանգության հարցերում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Վրաստանի եվրոպական հեռանկարը, 12 կետից բաղկացած հանձնարարականների իրականացումը և, այս տեսանկյունից, ապաբևեռացման և ժողովրդավարական բարեփոխումների կարևորությունը։ Նշվել է, որ երկրի բնակչության մեծամասնությունն աջակցում է Վրաստանի եվրաինտեգրմանը, ինչի համար կարևոր է, որ ընդդիմությունն ու իշխող թիմն ամեն ինչ անեն ապաբևեռացման և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման համար», — նշված է տեղեկատվության մեջ։