Բրիտանացի գինու մասնագետների խումբը այցելեց Վրաստան

Բրիտանացի գինու մասնագետների խումբը այցելեց Վրաստան։ Գինու ազգային գործակալության փոխանցմամբ, գինու բրիտանացի վարպետ, Swirl Wine Group-ի ղեկավար Սառա Էբոթը և գինու 10 մասնագետներից բաղկացած խումբը ճանաչողական այց են կատարել Քվեմո Քարթլի և Կախեթի։

«Վրացական գինեգործության ճանաչողական շրջագայության շրջանակներում հյուրերն այցելել են Կախեթիում և Քարթլիում վրացական գինի արտադրող ընկերություններ և համտեսել տարբեր տեսակի վրացական գինիներ։ Բրիտանացի գինեգործները ծանոթացել են վրացական խաղողի տեսակների բազմազանությանը», — նշվում է Գինու ազգային գործակալության տարածած հաղորդագրության մեջ։

Հյուրերը նաև Կախեթիում այցելել են կարասագործ Զազա Կբիլաշվիլիին և ծանոթացել կարասի պատրաստման տեխնոլոգիական գործընթացի մանրամասներին։

«Մեծ Բրիտանիան վրացական գինու համար կարևոր ռազմավարական շուկաներից մեկն է, որտեղ Գինու ազգային գործակալության ֆինանսական և կազմակերպչական աջակցությամբ իրականացվում են տարբեր մարքեթինգային միջոցառումներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։