Վրաստան-ԱՄՆ ուղիղ չվերթների հարցը քննարկվում է. դեսպան

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը բարձր է գնահատել Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ չվերթների հնարավորությունը և նշել, որ այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում։

Դեսպանի խոսքով՝ ԱՄՆ-ի քաղաքացիները հաճախ ձեռնպահ են մնում Վրաստան այցելելուց առաջին հերթին հենց ճանապարհորդության դժվարության պատճառով:

«Ով ԱՄՆ-ից թռել է Վրաստան, գիտի, թե որքան լավ կլիներ, եթե ուղիղ չվերթ լիներ դեպի Վրաստան։ Այս հարցը որոշ ժամանակ է քննարկվում է: Կարծում եմ՝ Covid-ից հետո քննարկումները կվերսկսվեն…», — ասել է Դեգնանը:

ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները շարունակվում են