Խիդաշելին չի վստահում կուսակցությունը փոխած պատգամավորներին

Հանրապետական կուսակցության առաջնորդներից Թինա Խիդաշելին դեմ է արտահայտվել Վրացական երազանքի մեծամասնական ընտրակարգով առաջադրված այն պատգամավորներին, ովքեր նախկինում եղել են Միացյալ ազգային շարժման կազմում: 

Խիդաշելիի համոզմամբ` այդպիսի մարդկանց մուտքը նոր Խորհրդարան կարող է կործանարար լինել: Նրանք այն մարդիկ են, ովքեր եղել են նախկին գումարմանը, սակայն հասարակությունը նրանց կողմից ոչ մի նախաձեռնություն կամ օրենքի նախագիծ չի տեսել, Խիդաշելին օրինակներով է խոսել.

«Օրինակ, եթե այսօր նայենք Վիկիպեդիա, պարոն Գոդերձի Բուկիան ներկայացվում է որպես Միացյալ ազգային շարժման ներկայացուցիչ, նրանք շատ են, շարքը երկար կարելի է շարունակել: Եթե մարդը մի անգամ արդեն եղել է խորհրդարանում, ոչինչ չի նախաձեռնել, չի խոսել ոչ լավ, ոչ վատ. Կարծում եմ, որ մի փոքր պատասխանատու կուսակցական ուժը պետք է հարց տա` որն է արժեքը, որ Վրացական երազանքի ընտրությունը կանգ է առել նրանց վրա, բացի այն, որ նրանք շատ փող ունեն և բացարձակ խոնարհ են»,- հարց է տվել Խիդաշելին`  «Իմեդիի» հետ զրույցում:

Թողնել պատասխան