Հարավային Օսիայում մարդահամար է անցկացվել

Հարավային Օսիայիում անցկացված բնակչության մարդահամարի համաձայն, Վրաստանի «օկուպացված» տարածքներում ապրում է 53 532 (26 707 տղամարդ, 27 825 կին) մարդ: Գրում է վրացական «interpressnews»-ը` հղում անելով հարավօսական լրատվամիջոցներին: Բնակչությանը մեծ մասը ապրում է Ցխինվալի քաղաքում: Վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, «օկուպացված» տարածքներում ապրում է ազգությամբ թվով 48 146 օս, 3 966 վրացի, 610 ռուս:

Թողնել պատասխան