ՆԱՏՕ-ի ֆիլմը օգոստոսյան պատերազմի մասին (տեսանյութ)

Ռուս-վրացական պատերազմի 8-րդ տարելիցի առիթով ՆԱՏՕ-ն վավերագրական ֆիլմ է պատրաստել:
«Վրաստանի դեռեւս չլուծված հակամարտությունը» վերնագրված ֆիլմը ներկայացնում է սեփական տները ստիպված լքած փախստականների պատմությունները:
Հյուսիատլանտյան դաշինքը ֆիլմի նախաբանում նշում է, որ 2008-ի օգոստոսյան պատերազմից մինչ օրս շուրջ 20 հազար փախստականները սեփական տները վերադառնալու հնարավորություն չունեն: «Երկրի տարբեր հատվածներում ընթացող սահմանազատման գործընթացը նշանակում է, որ մարդիկ կորցնում են սեփական հողերը: Հակամարտությունը կարող է ավարտված լինել, սակայն նրա թողած հետևանքները շարունակում են հիշեցնել այդ մասին»,- ասված է ֆիլմի նախաբանում: Ռուս-վրացական կարճատև պատերազմի մասին պատմող ֆիլմը տեղադրված է ՆԱՏՕ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
Տեսանյութը կարող եք դիտել  այստեղ

 

Թողնել պատասխան