Սոխումիի օդանավակայանի վերակառուցումն Աբխազիա-Մոսկվա տարաձայնության առիթ

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը տարաձայնություն ունի ռուս ներդրողի հետ, որը պետք է վերակառուցի Սոխումիի օդանավակայանը։ Այս տեղեկությունը բարձրաձայնվել է դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Մոսկվայից վերադարձած դե ֆակտո փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Կրիստինա Օզգանը։

Օզգանը պարզաբանել է` տարաձայնությունները հիմնականում վերաբերում են վերակառուցման փուլերին և օբյեկտների սեփականության հարցին։

Բժանիան հայտարարել է, որ սեփականության հարցում աբխազական կողմի դիրքորոշումը պետք է լինի սկզբունքային և վճռական. թռիչքուղին և օդանավակայանի ենթակառուցվածքը պետք է մնան Աբխազիայի սեփականությունը։

Նշենք, որ այս տարվա օգոստոսին սոցցանցերի աբխազական հատվածում տարածվեց մի լուսանկար, որտեղ ռուսական կողմի առաջարկած պլանն է, ըստ որի` ի թիվս այլ հարցերի, թվարկված են Սոխումիի օդանավակայանը Ռուսաստանի Դաշնության սեփականությանը հանձնելու առարկությունները։

Դրանց թվում են թռիչքուղին, դիսպետչերական ու գրանցման կետերը, օդանավակայանի համալիրի շենքերը, ներկայիս հրապարակն ու սպասարկման կայանը, և միայն էլեկտրաէներգիայի բաշխման կենտրոնական կետն ու մուտքի ճանապարհն են ներկայացված որպես «Աբխազիայի սեփականություն»։