Պետք է բացահայտել Վրաստանը «ռուսսկի միր»-ի ազդեցության տակ դնող ցանցը. եվրախորհրդարանական

Եվրախորհրդարանական Աննա Ֆոտիգան կարծում է, որ պետք է բացահայտվի այն ցանցը, որը փորձում է Վրաստանը դնել «ռուսսկի միր»-ի (ռուսական աշխարհ) ազդեցության տակ։

Ֆոտիգան նշել է, որ Վրաստանը պատկանում է հավաքական Արևմուտքին։

«Այն ցանցը, որը փորձում է երկիրը դնել «ռուսական աշխարհի» ազդեցության տակ, պետք է բացահայտվի։ Մենք պետք է ճիշտ դիտարկենք այս հարցը և վստահ լինենք, որ Վրաստանի ապագան անդրատլանտյան ընտանիքում է»,- ասել է Ֆոտիգան: