Վարչապետը խոստացել էր, բայց չկարողացավ, ես ի՞նչ անեմ. ֆինանսների փոխնախարար

«Այո՛, 2016 թվականին վարչապետն ասել է, որ մինչ 2020 թվականը կհասցնի 800 կմ ճանապարհ կառուցել, սակայն չհասցրեց, ի՞նչ անեմ հիմա»,- այսպես է պատասխանել Վրաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Գիորգի Կակաուրիձեն «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Սերգի Կապանաձեի հարցին` ճի՞շտ է, թե ոչ, որ Գիորգի Կվիրիկաշվիլին նման խոստում է տվել:

Կակաուրիձեի խոսքերով, խոստումն իրականացնելու համար 3.5 միլիարդ ԱՄՆ դոլար էր հարկավոր, հետևաբար, վերջին 3 տարվա բյուջեն այլ տեսք պետք է ունենար:

«Որպեսզի 800 կմ ճանապարհը կառուցված լիներ, այդ դեպքում 2017, 2018, 2019 թվականների բյուջեներն այլ տեսք պիտի ունենային: Բոլոր ծրագրերի ավարտի համար առնվազն 4 տարի է հարկավոր: Այո՛, վարչապետն ասաց, որ մինչ 2020 թվականը կհասցնի, բայց չկարողացավ, ի՞նչ անեմ»,- հայտարարել է Կակուրիձեն: