Վրացական գինու արտահանման շուկան մեծանում է

2023 թվականին վրացական գինին ներկայացված կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Բալթյան երկրներում, Չինաստանում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում։ Այս տեղեկությունը տարածել է Գինու ազգային գործակալությունը։

Տեղեկության համաձայն՝ Գինու ազգային գործակալության կապալառու կազմակերպությունները նշված ռազմավարական շուկաներում կիրականացնեն տարբեր նպատակային միջոցառումներ։

«Վրացի արտադրողները կմասնակցեն գինու և ալկոհոլային խմիչքների միջազգային բոլոր կարևոր ցուցահանդեսներին։

Վրաստանի գինու զարգացման ծրագրի համար 2023 թվականի պետական ​​բյուջեն սահմանվել է 14 միլիոն լարի, ինչը 2 միլիոն լարիով ավելի է 2022 թվականի հաստատված բյուջեից»,- ասված է Գինու ազգային գործակալության տարածած հաղորդագրության մեջ։