Թբիլիսիում կանցկացվի  «երթ բռնապետության դեմ»

Իրանի և Ռուսաստանի քաղաքացիները, որոնք այժմ ապաստան են գտել Վրաստանում, այսօր՝ հունվարի 24-ին, Թբիլիսիում կանցկացնեն «երթ բռնապետության դեմ»։

Երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից և կավարտվի խորհրդարանի շենքի մոտ։

Հանրահավաքի մասնակիցներից Մարիամ Շարիփին ասել է, որ իրենք բողոքում են Իրանում և Ռուսաստանում բռնապետական ​​ռեժիմների դեմ՝ աջակցելով ուկրաինացի ժողովրդի պայքարին։ Նրա խոսքով՝ երթն անցկացվում է Ռուսաստանի քաղաքացիների հետ միասին։

«Այս երթը բոլորի համար է, ովքեր պայքարում են բռնապետության դեմ։ Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ Իրանի ժողովուրդը պայքարում է բռնապետության դեմ, աջակցում է Ուկրաինային, Իրանի ժողովուրդն ու ռեժիմը տարբերվում են միմյանցից։ Իրանի ռեժիմը սպանում է խաղաղ մարդկանց, բանտարկում, ճնշում ազատ խոսքը։ Իսկ Ռուսաստանը փորձում է ոչնչացնել Ուկրաինան։ Մենք դեմ ենք այս ամենին»,- Netgazeti.ge-ին ասել է Մարիամ Շարիփին։

Նրա խոսքով, երթի նպատակն այն է, որ մարդիկ, ովքեր պայքարում են բռնատիրական ռեժիմների դեմ, խրախուսեն միմյանց։