Համերգային ծրագրով Թբիլիսիում կներկայանա Jocelyn Brown-ը

Թբիլիսիի համերգային դահլիճում մարտի 7-ին ելույթ կունենա հանրահայտ Jocelyn Brown-ը, այս մասին տեղեկացնում է news.ge լրատվականը:

Jocelyn Brown-ը փանկ, R&B և սոուլ ժանրի երգչուհի է: Նա Վրաստանում համերգային ծրագրով առաջին անգամ է ներկայանում: Brown-ը վրաց երաժշտասեր հանրությանը կներկայացնի իր ամենահայտնի ստեղծագործությունները:

Համերգի տոմսերը հասանելի կլինեն փետրվարի 16-ից 21-ը tkt.ge կայքում միայն SOLO բանկի բաժանորդների համար: Սկսած փետրվարի 22-ից, տոմսերը կարող են գնել բոլոր ցանկացողները: Տոմսի արժեքը սկսվում է 80 լարիից, SOLO-ի բաժանորդների համար  տոմսի գինը 60 լարի է:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք solo.ge:

Թողնել պատասխան