Մետրոյի «Վարկեթիլի» կայարանը ժամանակավորապես փակ է

Թբիլիսիի տրանսպորտային ընկերության հաղորդմամբ՝ մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանը ժամանակավորապես դադարեցնում է ուղևորների ընդունումը՝ շարժասանդուղքներից մեկի վնասվելու պատճառով։

«Տեղում արդեն աշխատում է համապատասխան տեխնիկական ծառայությունը՝ անսարքությունը ժամանակին վերացնելու համար։ Կայարանը կվերսկսի աշխատանքը շարժասանդուղքի վերանորոգումից անմիջապես հետո։ Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար»,- հայտնել են ընկերությունից։