Վրաստանում ամուսնալուծությունների թիվն ավելացել է

Վրաստանում գրանցված ամուսնալուծությունների թիվն այս տարվա առաջին կիսամյակում անցել է 5 հազարից, ինչը 2,8 տոկոսով գերազանցում է 2017-ի նույն ժամանակահատվածի տվյալները: Տեղեկատվությունը ներկայացրել է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը:

Ամուսնալուծությունների թվով առաջին տեղում մայրաքաղաք Թբիլիսին է՝ 1,9 հազար դեպք, ամենաքիչ ամուսնալուծություններն արձանագրվել են Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում, որտեղ հունվար-հունիս ամիսներին ընդհանուր առմամբ մոտ 40 զույգ է բաժանվել:

Սրա հետ մեկտեղ, ընթացիկ տարվա վեց ամիսներին ամուսնությունների թիվը պակասել է 1,9 տոկոսով:

Ամուսնությունների թվով ևս առաջին տեղում մայրաքաղաքն է՝ ավելի քան 2,9 հազար։

Ժողովրդագիր Ավթանդիլ Սուլաբերիձեն ընդգծում է, որ, ամուսնությունների թվի նվազումը ը կապված է այն փաստի հետ, որ վրաստանցիները նախընտրում են եվրոպական ուշ ամուսնության տարբերակը: