Ախալցիխեի Ռաբաթի բերդ այցելած զբոսաշրջիկները ծախսել են 576 026 լարի

2018 թ․ հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Ախալցիխեի Ռաբաթի բերդը 105 445 զբոսաշրջիկ է ընդունել, իսկ նրանց ծախսած գումարը կազմել է 576 026 լարի: Այս մասին տեղեկացնում է «Սամխրեթիս կարիբճե» լրատվամիջոցը:

Ախալցիխեի բերդի աշխատակազմից տեղեկացրել են, որ նախորդ տարիների համեմատ 6-7 տոկոսով աճել է ինչպես բերդ այցելած զբոսաշրջիկների թիվը, այնպես էլ նրանց ներդրած գումարը։

Բացի այդ, 29 հազար լարի էլ գոյացել է բերդի տարածքում առկա վարձակալության հանձնված հատվածներից, սակայն այս գումարը տրամադրվում է համայնքային բյուջեին։

Այս տարվա ընթացքում համայնքային բյուջեից բերդին հատկացվել է 200 հազար լարի։