Պատրիարքարանը դեմ է մարիխուանայի՝ որևէ նպատակի համար օրինականացմանը

Վրաստանի Պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ուղղափառ եկեղեցին, նրա առաջնորդը, եպիսկոպոսները, հոգևորականները և բոլոր հավատացյալները դեմ են մարիխուանայի մշակման մասին օրինագծին:

Պատրիարքարանից ևս մեկ անգամ հաստատել են, որ եկեղեցին դեմ է ցանկացած տեսակի մարիխուանայի՝ ցանկացած նպատակով աճեցման և յուրացման օրինականացմանը:

«Մարիխուանայի օրինականացման մասին սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկատվություն է տարածվում, կարծես, հոգևորականների մի մասը բացարձակապես դեմ չէ այս օրենքին, որ եկեղեցին հրաժարվել է դիրքերից և իրականում դիմադրում են միայն մի քանի անհատներ, սակայն սա բոլորովին չի համապատասխանում իրականությանը», — ասվում է հայտարարության մեջ: