Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիան նոր վարչապետ ունի

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո վարչապետի պաշտոնում նշանակվել է Վալերի Բգանբան: Այս պաշտոնում Վալերի Բգանբան սեպտեմբերի 8-ին ավտոտրանսպորտային պատահարի հետևանքով մահացած Գենադի Գագուլիային է փոխարինել:

«Վալերի Բգանբայի նշանակման մասին հրամանագիրը ստորագրել եմ արդեն: Այս մարդուն դուք լավ եք ճանաչում», — կառավարության ներկայացուցիչներին ասել է նախագահ Ռաուլ Խաջիմբան:

2012-2017 թթ. Բգանբան զբաղեցրել է խորհրդարանի խոսնակի պաշտոնը: