2019 թ. հոկտեմբերի 1-ից Թբիլիսիի բոլոր տաքսիները կունենան միանման տեսք

Տաքսիների բարեփոխման ծրագրի շրջանակներում Թբիլիսիի քաղաքապետարանն այժմ աշխատում է տաքսիների արտաքին տեսքի միանմանության վրա։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2019 թ․ հոկտեմբերից։ Այս մասին Թբիլիսիի կառավարման նիստին հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն։

Թբիլիսիի քաղաքապետի հաղորդմամբ, ավագանին քննարկում է այս հարցը և մինչև նոյեմբերի 1-ը կկայացվի վերջնական որոշում:

«Նախատեսվում է, որ տաքսիները կունենան արտաքին միանման տեսք, ինչպես նաև գովազդի համար նախատեսված հատուկ տարածք։ Սա տաքսու վարորդներին լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորություն կտա»,- ասել է Կալաձեն:

Թբիլիսիի ավագանին տաքսիների բարեփոխման ծրագիրը հաստատել է հուլիսի 27-ին: