Թբիլիսիի մետրոն պիկ ժամերին կարճ ընդմիջումներով կաշխատի

Նոր ուսումնական տարվա հետ կապված Թբիլիսիի մետրոն պիկ ժամերին 3 րոպեանոց ընդմիջումներով կաշխատի: Այս մասին քաղաքի կառավարման նիստի ժամանակ հայտնել է քաղաքապետ Կախա Կալաձեն։

Թբիլիսիի քաղաքապետի խոսքերով, միջանկյալ ժամանակի նվազեցումը հնարավոր է դարձել մետրոյի գնացքների արդիականացման նախագծի իրականացմամբ:

«Առաջիկա տարիների ընթացքում ծրագրում ենք յուրաքանչյուր տարի ավելացնել 4 նոր գնացք, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում մետրոն կդառնա քաղաքի ամենահարմարավետ և ամենաարագընթաց տրանսպորտը», — հայտարարել է Կալաձեն: