Սահմանափակումներ, որոնք այսօրվանից վերացվում են Վրաստանում

Մարտի 1-ից Վրաստանում մի շարք սահմանափակումներ վերացվեցին: Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված արգելքների մեղմացման հաջորդ փուլը մարտի 8-ն է:

Այսօրվանից Վրաստանում՝

  • կսկսեն գործել լեռնային հանգստավայրերում առկա ճոպանուղիները,
  • ռեստորաններն ու սննդի կետերը հաճախորդներին կկարողանան սպասարկել նաև փակ տարածքներում, բացի շաբաթ և կիրակի օրերից,
  • խանութները, առևտրի կենտրոններն ու շուկաները մարտի 8-ից կաշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին:

Վրաստանում ուժի մեջ է մնում երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը, ինչպես նաև բազմամարդ հանրային միջոցառումների անցկացման արգելքը:

Վրաստանում ռեստորանները բացվում են` առանց կենդանի երաժշտության