ՆԳՆ-ն հետաքննության ինստիտուտի բարեփոխումներ կիրականացնի

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան այսօր ներկա է եղել ԵՄ-ի մասնագետների աջակցությամբ Թբիլիսիում «Հետաքննության ինստիտուտի բարեփոխումը» թեմայով համաժողովի բացմանը։

Նախարարը խոսել է քրեական ոստիկանության բարեփոխումների անհրաժեշտության մասին, որն, ըստ նրա, համակարգի բարեփոխման գործընթացի կարևոր մասն է հանդիսանում:

Գախարիայի խոսքով, գլխավոր նպատակներից մեկը հետաքննության գործառույթների որակի բարձրացումն է։