Կորոնավիրուսը Վրաստանում. հունվարի 3-ի տվյալները

Հունվարի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 943 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 938 583-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 789   պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 902 948 մարդ։

Վարակից մահացել է ևս 37 մարդ, ընդհանուր՝ 13 942:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 6.27%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 5.50%, վերջին 7 օրվանը՝ 5.77%: