Մարնեուլիի հանրային գրադարանը 2500 անուն գիրք է ստացել

«Գրքեր բոլոր գյուղերին» ծրագրի շրջանակներում Մարնեուլիի հանրային գրադարանը ստացել է տարբեր ժանրերի շուրջ 2500 անուն գիրք:

Գրքերը Սպրոտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Ուսանողական միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ փոխանցել է Վրաստանի ազգային գրադարանի տնօրեն Գիորգի Կեկելաձեն։

Ծրագրի մասնակիցներին հյուընկալել է Մարնեուլիի Շրջանային ղեկավար (գամգեբելի) Մերաբ Թոփչիշվիլին: Նրա խոսքով՝  ստացված գրքերը  կբաժանվեն Ծերեթելի, Սադախլո և Շահումյան գյուղերի գրադարաններին:

«Գրքեր բոլոր գյուղերին» ծրագիրը երկարաժամկետ է, որ կազմակերպվում է «Ուսանողական միություն» ՀԿ-ի  և Վրաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ:

Թողնել պատասխան