Հնարավոր է շրջանային հեռուստաալիքների լինել-չլինելու հարց դրվի. Նացվլիշվիլի

«Հնարավոր է շրջանային հեռուստաալիքների լինել-չլինելու հարց դրվի»,- նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար Անա Նացվլիշվիլին՝ «Հեռարձակման մասին» օրինագծի վերաբերյալ քննարկումների ժամանակ:

«Տեսանք, որ բոլոր լրատվամիջոցների և հատակապես շրջանային լրատվամիջոցների ղեկավարները կոնկրետ օրինակներ էին բերում, թե ինչպես են իրենցից խլել գովազդների կանոնակարգերը: Բոլորը միաձայն ասում են նույնը: Սա նշանակում է, որ շրջանային հեռուստաալիքները ֆինանսական լուրջ խնդիրներ կունենան: Նույնիսկ հնարավոր  է նրանց լինել-չլինելու հարցը դրվի: Ինքս որոշ ժամանակ առաջ եղել եմ շրջանային հեռուստաալիքներից մեկում: Ինձ ասացին, որ եթե օրինագիծն ընդունվի, ցավոք, սա կլինի մեր վերջին հարցազրույցը»,- հայտարարել է Նացվլիշվիլին:

Թողնել պատասխան