Նախագահական ընտրություններին ընդդիմությունը կմասնակցի միասնական թեկնածուով

Վրաստանի թվով 10 ընդդիմադիր կուսակցություններ այսօր պաշտոնապես գրանցելով  «Ուժը միասնության մեջ է» շարժումը, պատրաստվում են նախագահական ընտրություններում առաջադրել միասնական թեկնածուի:

Շարժման անդամները վստահ են, որ իրենց թեկնածուն իշխանությունների համար ամենաուժեղ մրցակիցն է լինելու, բացարձակ հաղթանակ է տանելու «Բիձինա Իվանիշվիլիի կողմից առաջադրված թեկնածուի նկատմամբ»:

Շարժման անդամ «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան հայտարարել է, որ թեկնածուի անունը կհայտնեն վաղը:

«Հանրությունը կհամոզվի, որ մեր թեկնածուն պետք է դառնա ողջ երկրի նախագահը, ոչ թե՝ «Վրացական երազանքի նախարարը: Բոլորի համար ընդունելի թեկնածուի անունը կներկայացվի վաղը»,-ասել է Մելիան:

«Նոր Վրաստան»-ի առաջնորդ Գիորգի Վաշաձեի հայտարարությամբ, ընդդիմությունը կառաջադրի թեկնածուի, որը պատրաստ կլինի իրեն նվիրել երկրին:

«Սկսում ենք շատ ուժեղ թիմի ստեղծումը, որը պատրաստվում է իշխանության գալ»,-ասել է Վաշաձեն:

Թողնել պատասխան