Ասել, թե ծխախոտ չեմ կարող վաճառել ու հեռուստաալիքս փակվում է` սխալ է. Գոցիրիձե

«Լրատվամիջոցներին վերաբերող յուրաքանչյուր գործ, պետք է օբյեկտիվորեն գնահատվի»,- անդրադառնալով «Իբերիա» հեռուստաընկերության շուրջ ստեղծված իրավիճակին, հայտարարել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեն:

Վերջինիս խոսքով, խնդիրը պետք է ուսումնասիրվի առանց կողմնակալության։

«Ասել, թե ծխախոտ չեմ կարողացել վաճառել և այդ պատճառով հեռուստաընկերությունը փակվում է, ճիշտ չէ: Անհրաժեշտ է օբյեկտիվ ուսումնասիրել: ԶԼՄ-ները պետության ազդեցությունից պետք է պաշտպանված լինեն: Ճնշումներ երևում են թեկուզ TV Pirveli-ի դեպքում»,- հայտարարել է Գոցիրիձեն:

Թողնել պատասխան