Հոկտեմբերին Վրաստան է այցելել մոտ 73 հազար Հայաստանի քաղաքացի

Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության տվյալներով, 2022 թվականի հոկտեմբերին տարբեր երկրներից Վրաստան է մտել 498 հազար 477 այցելու։

Ըստ տվյալների, նրանցից ոչ զբոսաշրջային նպատակով այցելությունները կազմել են 55 հազար 874։

Զբոսաշրջության գործակալության փոխանցմամբ, այս տարվա հոկտեմբերին միջազգային ճանապարհորդների այցելությունները, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 125,9 տոկոսով, 2020 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 858 տոկոսով։

Այցելուների տվյալներն ըստ երկրների.

  • Ռուսաստան՝ 109 հազար 158 այցելու,
  • Թուրքիա՝ 81 հազար 033 այցելու,
  • Հայաստան՝ 72 հազար 877 այցելու,
  • Իսրայել՝ 23 հազար 761 այցելու,
  • Ուկրաինա՝ 15 հազար 133 այցելու,
  • Ադրբեջան՝ 13719 այցելու,
  • Ղազախստան՝ 9 461 այցելու,
  • Բելառուս՝ 9 066 այցելու,
  • Իրան՝ 8 012 այցելու,
  • Գերմանիա՝ 5 679 այցելու,
  • Լեհաստան՝ 5 269 այցելու,
  • Սաուդյան Արաբիա՝ 5 004 այցելու,
  • Թաիլանդ՝ 4 474 այցելու,
  • Հնդկաստան՝ 4 219 այցելու։