Առողջապահության նախարարությունը հրահանգներ է ուղարկել կարմրուկի դեմ պայքարելու նպատակով

Վրաստանի առողջապահության նախարարությունն ուսումնական հաստատություններում կարմրուկի տարածումը կասեցնելու նպատակով կոնկրետ հրահանգներ է տվել դրանց ղեկավարներին:

Նշվում է, որ 2017-18 թթ․ երկրի մասշտաբով կարմրուկով հիվանդությունների դեպքերի աճ է նկատվում, դրա կասեցման նպատակով թվարկվում են հետեւյալ միջոցառումները:

«Երեխաների կարմրուկի դեմ պատվաստման կարգավիճակի սահմանում հաստատությունում գոյություն ունեցող «առողջական վիճակի մասին վկայականի» համաձայն: Ինչ վերաբերում է պատվաստում չանցածներին, ծնողներից պահանջել պատվաստել երեխային եւ ներկայացնել համապատասխան վկայականը:

Սահմանել ուսումնական հաստատությունից բացակայելու պատճառը, կարմրուկի հնարավոր դեպքերը գրանցելու նպատակով: Հաստատությունում կարմրուկի հայտնաբերման դեպքում տեղեկացնել այդ մասին հանրային առողջության պահպանման կենտրոններին: Վիրուսի որեւէ ախտանշան հայտնաբերելու դեպքում ուսուցչին/դաստիարակին ներս չթողնել հաստատություն»,- նշվում է առողջապահության նախարարության տարածած հրահանգներում:

Թողնել պատասխան